Բաքվում կայացել են բանակցություններ Ադրբեջանի և Սերբիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության շուրջ։ Բանակցություններին մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ։
Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական վարչակազմերի միջև առկա իրավիճակը և հարաբերությունների հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ .
Բանակցությունների արդյունքների հիման վրա Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի ռազմական համագործակցության երկկողմ պլան։