Ուկրաինային հատկացվել է 50 միլիարդ եվրո

Փետրվարի 1-ին Բրյուսելում Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնությունը։ Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիության 27 երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու շուրջ։

Մինչ այդ փաթեթին դեմ է արտահայտվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Միշելը նշել է, որ հաստատված ֆինանսական աջակցության փաթեթը նախատեսված է մի քանի տարվա համար՝ երաշխավորելով Ուկրաինայի երկարաժամկետ ֆինանսավորումը։

Կայքերի համախմբում

Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկար ժամանակ սաբոտաժ էր անում այս որոշումը։ Այսօր նրան վերջնագիր է տրվել՝ աջակցել Ուկրաինայի օգնության փաթեթին, թե չէ Եվրամիությունում կզրկվի ձայնի իրավունքից։

Եվրամիության առաջնորդների հանդիպումից արված լուսանկարում Օրբանի դեմքի արտահայտությունից երեւում է, որ նրան ցույց են տվել իր տեղը։



Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button