Թուրքիա-Ադրբեջան համալսարանի ուսումնական մասնաշենքը կտեղակայվի Բաքվում։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին փետրվարի 21-ին մամուլի հաղորդագրության մեջ ասել է գիտության և կրթության նախարարի խորհրդական Նիջաթ Մամեդլին։
Նրա խոսքով, բուհում ուսուցման սկզբնական փուլում բակալավրիատի ընդունելություն է նախատեսվում տեխնոլոգիական մասնագիտությունների համար, հետագայում մասնագիտությունների թիվը կավելանա։ Դասավանդման ընթացքում հաշվի են առնվելու երկու երկրների տարբեր բուհերի համատեղ կրթական ծրագրերը։
Նիջաթ Մամեդլին նշել է, որ թուրքական կողմը ակադեմիական աջակցություն կցուցաբերի համալսարանի գործունեությանը, իսկ ադրբեջանական կողմը կլուծի վարչական հարցերը։
Պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ համալսարանում ուսուցումն առաջին փուլում կանցկացվի անգլերեն և թուրքերեն լեզուներով։
Նոր ուսումնական տարվանից նախատեսվում է ուսանողների ընդունելություն Թուրքիա-Ադրբեջան համալսարան։