Եվրամիությունը (ԵՄ) համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարելիցի կապակցությամբ։
Toplum TV-ն հայտնում է, որ փետրվարի 21-ին այս մասին տեղեկություն է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ 13-րդ փաթեթը, որը պատժամիջոցների ամենատարբեր փաթեթներից է, կհաստատվի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին։
«Ես ողջունում եմ պատժամիջոցների մասին համաձայնագիրը։ Պետք է շարունակենք նսեմացնել Պուտինի ռազմական մեքենան. Ցուցակում 2000 հոգու անուն կա, մենք բարձր մակարդակի վրա ենք պահում ճնշումը Կրեմլի վրա, շարունակում ենք նվազեցնել Ռուսաստանի հնարավորությունները»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանվելու՝ կապված բանտում Ալեքսեյ Նավալնիի մահվան եւ Ուկրաինա ներխուժման տարելիցի հետ։