Նաիմ Ջահիդզադեն նշանակվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սադարակ շրջանի գործադիր իշխանության ղեկավար։
Toplum TV-ն հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հրաման է ստորագրել փետրվարի 21-ին։
Նաիմ Էթիբար օղլու Ջահիդզադեն ծնվել է 1989 թվականի օգոստոսի 18-ին Շահբուզ շրջանի Քոլանի գյուղում։
2006-2010 թվականներին Նախիջեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ստացել է բակալավրի կոչում «Ֆինանսներ եւ վարկ» մասնագիտությամբ։
2011-2014 թվականներին Նախիջեւանի պետական համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում «Ֆինանսներ եւ վարկ» մասնագիտությամբ։
2011 թվականից սկսել է աշխատել Նախիջեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում որպես կրկնուսույց։ 2014 թվականից աշխատում է «Նախչըվան» համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ 2018 թվականից՝ նույն համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան։ 2016 թվականից ՀԱԱՀ Նախիջեւանի մասնաճյուղի դոկտորանտ է։