Խոջալուի շրջանում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որտեղ թաղված է եղել առնվազն 4 մարդ.
Toplum TV-ն հայտնում է, որ փետրվարի 23-ին այս մասին տեղեկություն է տարածել Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդվել է, որ Խոջալու քաղաքի կենտրոնում պեղումների ժամանակ հայտնաբերվել են թաղված մարդկային մնացորդներ։
Տարածքում հայտնաբերված մնացորդներից մեկը, ենթադրաբար, պատկանում է 4-5 տարեկան երեխայի։ Հայտնաբերվածներին խոշտանգել են, կապել պարաններով և թաղել առնվազն 25 տարի առաջ:
Ներկայումս աշխատանքները շարունակվում են դեպքի վայրի ամբողջական զննման ուղղությամբ։
Նշվել է, որ որոնողական աշխատանքների ավարտից և փորձաքննության արդյունքները պարզելուց հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։