Փետրվարի 23-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քալբաջարի շրջանի Ելլիճե բնակավայրի ուղղությամբ։
Ադրբեջանի Զինված ուժերը պատասխան քայլեր չեն ձեռնարկել, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանը տեղի ունեցածը համարում է սադրանք՝ ուղղված վերջին հինգ ամիսների ընթացքում տիրող կայունությունը խաթարելուն և պահանջում է բացահայտել և պատժել այդ գործողությունների մեղավորներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։