Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Toplum TV-ն հայտնում է, որ վիճակահանության արդյունքով հայտնի է դարձել, որ «Ղարաբաղը» կհանդիպի գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբին։
«Ղարաբաղը» նախկինում խմբային փուլում պայքարել է Լևերկուզենի «Բայերի» դեմ և երկու խաղում էլ պարտվել է։ Իսպանացի մարզիչ Խաբի Ալոնցոյի գլխավորած «Բայեր» ակումբը ներկայումս գերմանական «Բունդեսլիգայի» առաջատարն է և այս մրցաշրջանում աչքի է ընկնում իր տպավորիչ խաղով։
Նշենք, որ «Ղարաբաղը» երեկ երկու խաղերի արդյունքներով 6-5 հաշվով հաղթելով պորտուգալական «Բրագա» ակումբին, նվաճել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր։