Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Սյու Բինիազը այցով գտնվում է Ադրբեջանում։
Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ նա նոյեմբերին Բաքվում կհանդիպի պաշտոնյաների հետ՝ հայտնելու Վաշինգտոնի աջակցությունը COP29-ին։
Բինիազը ելույթ կունենա նաև ADA համալսարանում կլիմայական ճգնաժամի լուծման միջազգային համագործակցության վերաբերյալ միջոցառմանը:
Մինչ այս Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի ԱՄՆ կատարած այցի ընթացքում համաձայնեցվել էր երկխոսություն էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում։