Երեքշաբթի օրը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Հասանովը խոսել է ադրբեջանա-հայկական սահմանի օպերատիվ պայմանների, ինչպես նաև ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշելով, որ ինքը նույնպես Ադրբեջանի զավակ է, նա իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման կապակցությամբ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
Շուայ Ալփայը հանդիպել է Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետ Քարիմ Վալիևի և պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիյար Էրսայի հետ։