Ամերիկայի Միացյալ Նահանգները հերթական անգամ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության կոչ է արել.
Toplum TV-ն հայտնում է, որ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը «Թուրան» գործակալությանը տված հայտարարության մեջ ասել է.
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ փորձել հասնել ամուր, երկարաժամկետ համաձայնության»։
Վաշինգտոնը երկար ժամանակ փորձում է հասնել կայուն խաղաղության բարձր մակարդակի բանակցություններում արեւմտյան մայրաքաղաքներում:
Սակայն պարզ չէ, թե արդյոք Բեռլինի հանդիպումը կլինի «Վաշինգտոնյան գործընթացի» շարունակությունը, որը նախաձեռնել էր անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը այցով մեկնել է Գերմանիա։ Բեռլինում նախատեսված է նրա հանդիպումը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։