Ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության նախկին ղեկավար, 2015 թվականին վերացված ու ազատազրկման դատապարտված գեներալ Մովլամ Շիխալիեւի ունեցվածքը հանվել է վաճառքի։
Այս մասին տեղեկություն է տարածվել սոցիալական ցանցերում։
Այս որոշման դեմ բողոքով Նարիմանովի շրջանային դատարան են դիմել Շիխալիևի կինը՝ Այբենիզ Շիխալիևան, որդին՝ Էլգուն Շիխալիևը և դուստրը՝ Սամիրա Ալիևան։
Շիխալիևը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու, ապացույցներ կեղծելու և կաշառք ստանալու մեղադրանքով։
Դատարանի վճռով բռնագրավվել է Շիխալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքը՝ 7 մլն 738 հազար 17 մանաթ ընդհանուր արժեքով։ Խոսքը անշարժ գույքի օբյեկտների մասին է, այդ թվում՝ բնակարաններ, ամառանոցներ, կոմերցիոն օբյեկտներ, հողամասեր։