Եվրոպայի խոշորագույն լրագրողական կազմակերպությունը՝ Լրագրողների եվրոպական դաշնությունը, դատապարտել է մարտի 6-ին ոստիկանական հարձակումը Toplum TV-ի խմբագրություն:
«Մենք պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել լրագրողներին և չեղարկել նրանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։ Լրագրությունը հանցագործություն չէ»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։