«Թոփլում» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլն այսօր ժամը 15։00-ին հրավիրվել է Բաքվի քաղաքային ոստիկանության բաժին։ Այս մասին նա ինքն է ասել Turan-ին։
Մայրաքաղաքային ոստիկանության հետաքննիչ Էլդար Գադիմովը նրան կանչել է որպես վկա Toplum TV-ի գործով, ասել է Խադիջա Իսմայիլը։
Ըստ ամենայնի, նա պետք է քննության գնա առանց փաստաբանի։ «Իմ գործով օրդերը ստացած փաստաբանը ներկայումս Բաքվում չէ։ Նա փորձեց իմ զանգը տեղափոխել այլ ժամի, բայց չստացվեց»,- ասել է Իսմայիլը։
Նա չբացառեց, որ իրեն բերման կենթարկեն, իսկ հետո կձերբակալեն։ «Ամեն ինչ կարող է պատահել։ Նրանք կարող են ձերբակալել։ Ես նրանց որոշումների մեջ տրամաբանություն չեմ փնտրում։ Եթե ուզեն, կձերբակալեն»,- ասաց լրագրողը։
Նա, դիմելով միջազգային և տեղական հանրությանը, ասաց. «Թոփլում» հեռուստաընկերությունը հանցագործություն չի կատարել, զբաղվել է լրագրությամբ։ Եթե մնամ ազատության մեջ, կշարունակեմ իմ լրագրողական գործունեությունը. Եթե նրանք կարծում են, որ կարող են մեզ լռեցնել՝ հերթով ձերբակալելով լրագրողներին, ապա պետք է ապացուցել, որ նրանք սխալ են»,- ասել է Խադիջա Իսմայիլը։