«Աբզաս Մեդիա»-ի բանտարկված գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆքիզին (Աբբասովա) դժգոհ է Բաքվի թիվ 1 կալանավայրի պայմաններից, որտեղ նա կալանավորված է։
Այս մասին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը։
Է.Սադիգովը նշել է, որ, ըստ լրագրողի, բանտախցում, որտեղ իրեն պահում էին, անմխիթար վիճակ է. «Ջերմություն գրեթե չկա։ Որովհետև խցի ջեռուցման համակարգը պայթել է, և խուցը ջրի մեջ է»:
Փաստաբանը հայտնել է, որ մարտի 19-ին Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ քննարկվել է Սեւինջ Վագըֆգիզի խափանման միջոցի երկարաձգման մասին Խաթայի շրջանային դատարանի որոշման դեմ բողոքը։ Բողոքը չի բավարարվել։
Ս.Վագիֆքիզին ձերբակալվել է 2023 թվականի նոյեմբերի 21-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և իր ձերբակալությունը կապում է իր լրագրողական գործունեության հետ։
Իրավապաշտպանները Ս.Վագըֆգիզին քաղբանտարկյալ են ճանաչել։ Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ երկրում քաղաքական դրդապատճառներով ոչ ոք ձերբակալված չէ։