Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նախագահ Էրդողանի գլխավորած իշխող ԱԶԿ կուսակցությունը պարտություն է կրել։ Երկրի մունիցիպալիտետների մեծ մասում հաղթել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները։
Թուրքիայի բոլոր 81 նահանգներում տեղի են ունեցել մունիցիպալ ընտրություններ։ Դրանց բացարձակ մեծամասնությունը հաղթել են դեմոկրատական ուժերի կողմնակիցները։
Տեղի դիտորդների կարծիքով՝ դա նշանակում է Էրդողանի կուսակցության դիրքերի լուրջ թուլացում եւ Ժողովրդահանրապետական կուսակցության դերի ուժեղացում։ Կարծես թե հեռու չէ Էրդողանի սեփական իշխանության անկումը։ Դրանում առանցքային դեր է խաղալու երկրի անընդհատ վատթարացող տնտեսական վիճակը։ Սա կարող է հանգեցնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների։