Իշխանամետ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Վալիդա Յուսիֆովա անունով անձը ձերբակալվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Ըստ այդ աղբյուրների՝ գործի հետաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանի նախապատրաստական նիստը նշանակված է ապրիլի 15-ին։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ ձերբակալվածի ինքնությունը և ում համար էր նա լրտեսում, չեն հրապարակվում։
Պետական անվտանգության ծառայությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց.