Ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին։
Երկրի ղեկավարի կայքում ասվում է, որ հանդիպմանը նշվել է, որ դա նպաստում է Ադրբեջանի և Ռուսաստանի առանձին շրջանների, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի և մեր գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Ալիևն ու Բեգլովը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը, հումանիտար, մշակութային և կրթական ոլորտներում համապատասխան կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Բեգլովի այցի շրջանակներում Ադրբեջանի և Սանկտ Պետերբուրգի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը հաստատել է առաջիկա չորս տարիների ճանապարհային քարտեզը։