IRNA-ն հայտնում է, որ հարձակումն իրականացրել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը։ Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության 5 աշխատակից և 8 հարձակվող։
Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումները դեռ շարունակվում են։
Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ խմբավորումը կատարում է Իսրայելի հրամանները:
Իսրայելի վերաբերմունքն այս մեղադրանքին դեռ պարզ չէ։
Մի քանի օր առաջ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հրթիռային հարձակման հետեւանքով բարձրաստիճան զինվորականներ են զոհվել։
Իրանն ու Սիրիան այս հարձակման համար մեղադրել են Իսրայելին։ Իսրայելը չի արձագանքել այս մեղադրանքներին։