Իրանի Ազգային բանկի Բաքվի մասնաճյուղը հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ֆինանսական ցուցանիշները։
Վարկային կազմակերպությունը հունվար-մարտին ապահովել է 2,5 մլն մանաթի շահույթ։
Սա 4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընթացիկ տարվա ապրիլի սկզբի դրությամբ իրանական բանկի ակտիվները 12,2 տոկոսով ավելի են եղել անցյալ տարվա ապրիլի սկզբի համեմատ՝ 114,8 մլն մանաթ, ներառյալ զուտ վարկային պորտֆելը` 62,1 տոկոսով պակաս՝ 3,2 մլն մանաթ։ Բաքվի մասնաճյուղի պարտավորությունները կազմում են 71,2 մլն մանաթ (10,4 տոկոսով ավելի), ներառյալ ավանդային պորտֆելը` 35,6 մլն մանաթ (2,85 անգամ ավելի), իսկ հաշվեկշռային կապիտալը` 43,6 մլն մանաթ (15,1 տոկոսով ավելի), ներառյալ կանոնադրական կապիտալը` 73,6 մլն. մանաթ (անփոփոխ):