Թուրքիան վերականգնել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար։ Հրամանագիրը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս քայլի պատճառը չի բացահայտվում։
«Որոշում է կայացվել չեղարկել ազգային անձնագրով Տաջիկստանի քաղաքացիների՝ Թուրքիա այցելությունների համար առանց վիզայի ռեժիմը»,- ասված է Պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրի տեքստում։