Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կենտրոնացման եւ լարվածության մասին լուրերը։
«Չնայած ռազմական գործողությունների վերաբերյալ որոշ մեղադրանքներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUmARMENIA) կարողանում է հերքել դրանք։
Առաքելությունը մնում է չօգտագործված ռեսուրս, որը կարող է հարթել թյուրիմացությունները և ծառայել երկու կողմերին»,- ապրիլի 6-ին գրել է Քլաարը X աքաունթում։
Իր հերթին Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը քիչ առաջ հայտնեց, որ շաբաթ օրը առաքելությունը պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորջա, Արավուս և Մովսես գյուղերում։ Վիճակը կայուն է ու հանգիստ»։