Ապրիլի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության աքաունթը X հարթակում կիսվել է այնպիսի կարգավիճակով, որ այն կարելի է միայն անեկդոտ համարել։
«Մեզ անհանգստացնում է հայտնի կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգի ձերբակալությունը Հաագայում խաղաղ ցույցի ժամանակ։ Որպես COP29-ի նախագահ՝ մենք կոչ ենք անում Նիդեռլանդների իշխանություններին հարգել կլիմայի փոփոխության ցուցարարների արտահայտման ազատությունը և ազատ արձակել ձերբակալվածներին»:
Եվրոպայում մարդու իրավունքների և Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ նման «տպավորիչ» մտահոգությունն արտացոլված է պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ։ Դա տեղի է ունենում, երբ արձագանք չի գտնում Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալների, այդ թվում տասնյակ լրագրողների ազատ արձակելու Արեւմուտքի պահանջներին։