Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Ղազախստանում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Այս մասին ասվում է X հարթակում ԱԳՆ աքաունթում հրապարակված տեղեկատվության մեջ։
«Մենք խորապես վշտացած ենք մեր եղբայր Ղազախստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից։ Ցավակցում ենք այս աղետի հետևանքով տուժածներին, ինչպես նաև մահացածների ընտանիքներին և հարազատներին։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ղազախստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը»,- ասված է հրապարակման մեջ։