Իսրայելի COP29 ազգային համակարգող Կարմիլա Շամիրը ժամանել է Բաքու։ Այս մասին ապրիլի 10-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը X հարթակում իր աքաունթում ասել է.
«Ուրախ եմ, որ Իսրայելի COP29-ի ազգային համակարգողն ավարտեց իր այցը Բաքու: Էներգետիկ հանդիպումներ՝ հաջող և հիշարժան իրադարձության հիմք ստեղծելով։ Մենք ակնկալում ենք Իսրայելի սերտ մասնակցությունը COP29-ին»,- գրել է դեսպանը։
Ըստ ներկայացված լուսանկարի՝ Կարմելա Շամիրին ընդունել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։