Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականություն Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցի իր պաշտոնական աքաունթում։
«Եվրամիության Քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների/դեսպանների մակարդակով մենք համակողմանի և խորը քննարկումներ ենք անցկացրել։ Շնորհակալություն եմ հայտնում կոմիտեի նախագահ, քաղաքական տնօրենի տեղակալ Դելֆին Պրոնկին՝ հանդիպումը համանախագահելու համար»,- ասել է Հաջիևը։