Դատարանը երկարացրել է ակտիվիստ Մոհյեդդին Օրուջովի ազատազրկման ժամկետը

Բաքվի Սուրախանի շրջանային դատարանը եւս 2 ամսով երկարացրել է «Աշխատավորների սեղան» արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ Մոհյեդդին Օրուջովի ազատազրկման նախնական ժամկետը։ Դատարանը հաշվի չի առել ակտիվիստի առողջական խնդիրները, ասել են նրա հարազատները։

Նրանց խոսքով՝ Օրուջովը կտտանքների է ենթարկվել վարչական կալանքի ժամանակ 2023 թվականի հոկտեմբերին, որից հետո նրա մոտ երիկամների հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ազատվելուց հետո նրան բուժում են նշանակել, սակայն նոր ձերբակալության պատճառով բուժումը դադարեցվել է։

Կայքերի համախմբում


Ներկայումս երիկամների ցավերն ավելացել են, սակայն Օրուջովին անգամ մերժում են քրեակատարողական ծառայության բուժհաստատություն ընդունել։

Ազատազրկման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։

* Օրուջովը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 234.4.3 հոդված): Նախկինում՝ 2023 թվականի հոկտեմբերին, նա 30 օրով վարչական կարգով ձերբակալվել էր ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։

Ազատ արձակվելուց հետո Մոհյեդդին Օրուջովն ասել է, որ իր ձերբակալության իրական պատճառը սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն է։ Նա նաեւ բողոքել է ոստիկանների կողմից ծեծի ու անմարդկային վերաբերմունքի մասին։



Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button