«Ջրհեղեղի» օրերին Դուբայում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հանդիպումը

Ապրիլի 17-ին Դուբայում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Այս մասին X հարթակի իր էջում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Էլի Քոհենը և Փարվիզ Շահբազովը արդյունավետ քննարկումներ են անցկացրել մեր երկրների միջև էներգետիկ ոլորտում հարաբերությունների կարևորության վերաբերյալ և դիտարկել դրանք ամրապնդելու և ընդլայնելու ուղիները»։

Հիշեցնենք, որ վերջին 3 օրվա ընթացքում Դուբայում աննախադեպ տեղատարափ անձրեւներ են եղել, որոնք հեղեղել են ողջ քաղաքը եւ ԱՄԷ-ն։

Կայքերի համախմբում




Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button