Ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու որոշումը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն Turan գործակալության այս հարցին այսպես է պատասխանել.
«Կարելի է ասել, որ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությանը։ Եվ հավելում ենք, որ ԵՄ-ն, ինչպես նախկինում, հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»: