Իսա Ղամբարն առաջադրվել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի թեկնածու. Այս մասին Թուրանին հայտնել են կուսակցությունից։
Ղամբարի թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը հրապարակվել է այսօր՝ համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նիստում։
Մինչ այդ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել Նաթիգ Ուլուբեյն ու Օսման Քազիմովը։
Իսա Ղամբարը կուսակցության նախագահ է ընտրվել 1992, 1995, 1997, 2001 և 2006 թվականներին և այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014 թվականը։
Ներկայումս նա «Մուսավաթ» կուսակցության համագումարի անդամ է։
Իսա Ղամբարը 1980-ականների վերջի և 1992-ի սկզբի ազգային դեմոկրատական շարժման մասնակից էր։ 1992-93-ին զբաղեցրել է խորհրդարանի նախագահի պաշտոնը։
1992 թվականի մայիս-հունիս ամիսներին նա իրականացրել է երկրի նախագահի լիազորությունները։