Ադրբեջանում Ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանավորումը վերջինն է անկախ լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունների շարքից և մտահոգում է Եվրամիությանը: Այս մասին X հարթակում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։
«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման համար, պետք է ազատ արձակվեն»,- ասել է նա։
Մամեդլին բերման է ենթարկվել ապրիլի 29-ին։ Նա ներգրավված է եղել Abzas Media-ի գործի գործընթացում։ Այս գործով մաքսանենգության մեղադրանքով արդեն ձերբակալվել են 7 լրագրողներ և մամուլի աշխատակիցներ։