Երկու շաբաթ Բաքվից բացակայող Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը վերադարձել է։ Նրան Ֆրանսիայի նախագահը հետ է կանչել «խորհրդակցություններ անցկացնելու»՝ Բաքվի և Փարիզի հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով։
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է «երկկողմ հարաբերություններին վնասող գործողությունների մեջ»։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները երկրից վտարել էին երկու ֆրանսիացի դիվանագետների, լրտեսության մեղադրանքով ձերբակալել էին ֆրանսիացի մի գործարարի։
Իր հերթին Փարիզը հետ է ուղարկել Ադրբեջանի դեսպանատան երկու դիվանագետի։
Վերջին ամիսներին Բաքվի և Փարիզի միջև փոխադարձ մեղադրանքներով քարոզչական մենամարտը շարունակվում է։ Նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի խորհրդարանի հայանպաստ դիրքորոշումը դժգոհություն է առաջացնում Բաքվում։