Մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրը, աշխատավորների իրավունքների պաշտպանները Բաքվի Կենտրոնական զբոսայգում գտնվող կամրջի վրա կախել են «Ձեր ունեցած հարստությունը գողություն է բանվորներից» պաստառը՝ ի նշան բանվորների համերաշխության։
Աշխատանքային սեղանի արհմիությունների կոնֆեդերացիան իր հերթին հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր համերաշխությունը աշխատավորներին և պատրաստակամություն՝ շարունակելու պայքարը քաղաքացիների աշխատանքային իրավունքների ապահովման համար։
Համադաշնությունը պահանջել է ազատ արձակել իրենց հասարակական և քաղաքական գործունեության համար ձերբակալված բոլոր բանտարկյալներին՝ Աֆիյադդին Մամեդովին, Այխան Իսրաֆիլովին, Էլվին Մուստաֆաևին և Աշխատանքային սեղանի անդամ Մոհյեդդին Օրուջովին։