Այսօր Գերագույն դատարանը լսեց Յունիս Սաֆարովի և Գյանջա քաղաքի գործադիր իշխանության նախկին ղեկավար Էլմար Վալիևի և ոստիկանների դեմ մահափորձի մեջ մեղադրվող այլ անձանց վճռաբեկ բողոքները։
Դատարանը մերժել է բողոքները և դատավճիռը թողել անփոփոխ։
* 2018 թվականի հուլիսի 3-ին Գյանջայում մահափորձ է կատարվել քաղաքի այն ժամանակվա գործադիր ղեկավար Էլմար Վալիևի դեմ։ Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովը ատրճանակով վիրավորել է նրան ու իր թիկնապահին։
Հուլիսի 10-ին Գյանջայի վարչակազմի դիմաց նախատեսված էր բնակիչների բողոքի ակցիան։ Այդ օրը քաղաքում անկարգություններ են եղել։ Միջոցառումների ժամանակ սպանվել է երկու ոստիկան։ Դրան հաջորդեցին կրոնավորների և այլ մարդկանց զանգվածային ձերբակալությունները։
Այդ դեպքերի համար քրեական գործ է հարուցվել 70 անձի նկատմամբ։ Ամբաստանյալները դատապարտվել են 6-ից 18 տարվա ազատազրկման։ Մոտ 10 հոգու պայմանական պատիժ է նշանակվել։
Յունիս Սաֆարովի և 11 այլ մեղադրյալների դատավարությունը սկսվել է 2020 թվականի հունվարին։ Նույն թվականի օգոստոսի 16-ին դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ, իսկ մյուսներին՝ 18-ից 20 տարվա ազատազրկման։