Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մայիսի 19-ին բողոքի ակցիա է նախատեսել Բաքվում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրականացնել ընտրական բարեփոխումներ, բարելավել բնակչության սոցիալական վիճակը, բացել ցամաքային սահմանները։
Ավելի վաղ ընդդիմությունն այս պահանջներով հանրահավաքներ էր նշանակել ապրիլի 21-ին և մայիսի 5-ին։
Այնուամենայնիվ, Բաքվի քաղաքային գործադիր իշխանությունը հրաժարվել է թույլ տալ ընդդիմության հանրահավաքները:
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դատապարտել է իշխանությունների այս որոշումը և այն գնահատել որպես երկրում «ազատ հավաքների ազատության լիակատար արգելք»։