Իսրայելի արտաքին գործերի նախարարության Երուսաղեմի քաղաքական հարցերի տնօրեն Ալիզա Բին Նունը բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում և նախագահի աշխատակազմում։
«Ես արդյունավետ միջգերատեսչական խորհրդակցություններ եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաեւի հետ։
Մանրամասն քննարկվեցին մեր ամուր հարաբերությունները և դրանց հետագա զարգացման ուղիների որոնումը։
Բացի այդ, մենք դիտարկել ենք Մերձավոր Արևելքում և Կովկասում զարգացող դինամիկան։ Շնորհակալություն ջերմ ընդունելության և օգտակար մտքերով կիսվելու համար։
Ընկերական հանդիպում ունեցանք նաև իմ ընկերոջ՝ հատուկ հանձնարարություններով նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ։ Քննարկումները վերաբերում էին երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին, և մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններին»,- գրել է իսրայելցի դիվանագետը X հարթակում։