Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մայիսի 17-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
«Սպիտակ տանը շատ բովանդակալից հանդիպում կայացավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, և մենք վերանայեցինք մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- գրել է Հաջիևը X հարթակին։