Պաշտոնական Փարիզը ցույցերից հետո հայտարարեց, որ այնտեղ բողոքի ակցիաները «արտաքին ազդեցության արդյունք են»։
«Սա ֆանտազիա չէ։ … Ես ափսոսում եմ, որ որոշ անկախության կողմնակից առաջնորդներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ», – France-2 հեռուստաընկերությանը ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժերալդ Դարմանինը։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, համարվում է «ամենավատ խռովությունը» 1980-ականներից ի վեր։
Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ պաշտոնական Փարիզը հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք նորեկներին իրավունք են տալիս ընտրելու նահանգային ընտրություններում։
Որոշ տեղական ղեկավարներ մտահոգված են, որ փոփոխությունը կնվազեցնի տեղի Քանաքի բնակչության ձայնը:
Սահմանադրական փոփոխությունները երկուշաբթի օրվանից բողոքի ցույցեր են առաջացրել կղզիների խմբում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Պաշտոնյաները հայտնել են, որ մահացածներից երկուսը ոստիկաններ են, իսկ մյուսները՝ տեղացի կանաքցիներ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բերման է ենթարկվել մոտ 200 մարդ։
Հետագայում Նոր Կալեդոնիայի միջազգային օդանավակայանը փակվեց կոմերցիոն թռիչքների համար, իսկ ձեռնարկությունները և դպրոցները չեղարկեցին դասերը:
Մայրաքաղաք Նումեայում հայտարարվել է արտակարգ դրություն և պարետային ժամ։
Ֆրանսիայից կղզի են ուղարկվել հարյուրավոր ոստիկանական ուժեր։
Տարածքի գծով Ֆրանսիայի գերագույն հանձնակատար Լուի Լը Ֆրանկն ասել է, որ իրենք եկել են «վերահսկելու այն տարածքները, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին վերջին օրերին… վերագրավելու այն բոլոր տարածքները, որոնք մենք կորցրել ենք քաղաքային տարածքում»:
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ «խռովարարներին և կողոպտիչներին սպասվում է ամենախիստ պատիժը»։
Բողոքի ցույցերից արված լուսանկարներում երևում է, որ առևտրի կենտրոնից բոց ու ծուխ է բարձրանում, այրված մեքենաներ և խանութների դիմաց սնունդ փնտրող մարդկանց երկար հերթեր: