ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը X սոցցանցի իր պաշտոնական էջում կիսվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռային տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի մասին։
Գրառման մեջ ասվում է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձր պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքը Իրանում։ Մեր աղոթքներն առ Ամենակարող Աստված Նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության հետ են: Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն»։