Նախագահի հետ միասին Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ սպանվել են նաև արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահյանը և այլ պաշտոնյաներ:
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի։ Ռաիսիին կհուղարկավորեն Թավրիզում, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Փրկարարները վթարի վայրից դուրս են բերել զոհվածների աճյունները, դա երևում է սոցցանցերում տարածված կադրերում։
Դեպքը տեղի է ունեցել Թավրիզի մոտ։ Ռաիսին վերադառնում էր մայիսի 19-ին սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։
Չնայած 3 ուղղաթիռներից երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի հետ կապը կորել է, և ողջ գիշեր տարածքը հետախուզվել է։
Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը առաջարկեցին իրենց օգնությունը, իսկ Թուրքիան փրկարարներ ուղարկեց։
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել Ռասիի մահվան կապակցությամբ։