Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ գործընթացները։
Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է այս գործընթացին։
Էրդողանը նշել է, որ «տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների համար»։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության վերաբերյալ։