Ադրբեջանի նախագահին առընթեր ներման հանձնաժողովն այսօր ավարտել է դիմումների վերանայումը, ասել է հաստատության անդամ, «Սահմանադրություն» հետազոտական հիմնադրամի ղեկավար Ալիմամադ Նուրիևը։
Նրա խոսքով, այսօրվա նիստում քննարկվել է ավելի քան 100 դիմում։
Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսում հանձնաժողովը քննարկել է 700 դիմում։
Հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը և արդյունքները կներկայացնի Ադրբեջանի նախագահին։
Նշենք, որ հանձնաժողովի ընթացիկ նիստերը տեղի են ունեցել մայիսի 28-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ նախագահի կողմից սպասվող համաներման հրամանի վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով։