Մայիսի 24-ին COP29-ի նախագահությունը հրավիրել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսին՝ մասնակցելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ երկխոսությանը։
Միջոցառման ընթացքում COP29-ի ղեկավար խումբը հայտարարեց կլիմայի շուրջ բանակցությունների տարվա իր տեսլականը և Նախագահության նպատակները: Այս մասին ասված է Նախագահության X հարթակում տեղադրված տեղեկատվության մեջ։
Դիվանագետների առջեւ ելույթ է ունեցել պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը։