Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը և Ադրիան Էֆրոսը։
Հանդիպման ընթացքում Էյվազովը նշել է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս Մոլդովայի իրավապահ մարմինների, այդ թվում՝ ՆԳՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը թե երկկողմ, թե բազմակողմ:
Նա ասել է, որ ուշադրության կենտրոնում են թմրանյութերի անօրինական շրջանառության, միջազգային ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարը։