Իրեն ընդդիմության առաջնորդ հռչակած վերապատվելի Բագրատ Գալստանյանը կիրակի օրը Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո կոչ է արել ՀՀ քաղաքացիներին սկսել զանգվածային անհնազանդության ակցիաներ։
Երկուշաբթի առավոտյան ընդդիմադիր խմբերը սկսեցին փակել Երևանի ճանապարհները և բախվել ոստիկանության հետ։ Սակայն իշխանությունները խստորեն կանխեցին ցույցը՝ մինչև կեսօր բերման ենթարկելով ավելի քան 100 մարդու։
«Պետք է ճնշում գործադրենք, թույլ չտանք, որ գան աշխատանքի, քանի որ աշխատանք չունեն, վաղուց հեռացված են այս աշխատանքից, ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում։ Թե՛ բարոյապես, թե՛ իրավաբանորեն իրենք իրենց ամբողջությամբ զրկել են պաշտոնյա լինելու իրավունքից»,- հանրահավաքի ժամանակ ասաց հոգեւորականը։
Գալստանյանը դիմել է հայկական եկեղեցու առաջնորդին՝ խնդրելով դադարեցնել իր կրոնական գործունեությունը, քանի որ նա որոշել է դառնալ վարչապետ։
Ըստ հայկական ԶԼՄ-ների, քահանան շահել է Հայաստանի նախկին առաջնորդների՝ Քոչարյանի, Սարգսյանի, դաշնակցականների և ռուսամետ ուժերի կողմնակիցների աջակցությունը։