Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գործուղվել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ։
Զաքիր Հասանովը կմասնակցի «EFES-2024» բազմազգ զորավարժությունների «Բարձր մակարդակի դիտորդների օրվան»։