Իրանում սկսվել է հունիսի 28-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու թեկնածուների գրանցումը, հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդին։
Թեկնածուների գրանցումը կշարունակվի հինգ օր, որից հետո յոթ օրվա ընթացքում Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր թեկնածուի համապատասխանությունը անհրաժեշտ պահանջներին։
Այնուհետև 14 օր կհատկացվի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։
Նշենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետեւանքով նախորդ նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով։