Մայիսի 31-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը մերժել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուին տնային կալանքի ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին Turan-ին հայտնել է քաղաքական գործչի դուստրը՝ Նիգար Հազին։
Նրա խոսքով՝ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
«Հայրը դատարանում հայտարարեց, որ մեղադրանքը սուտ է եւ քաղաքական իշխանության պատվեր։ Նա ասաց, որ իրեն հետապնդում են կառավարությանը քննադատելու համար»,- ասել է Նիգար Հազին։
* Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յագուբլուն դեկտեմբերի 14-ին ձերբակալվել է խարդախության և անօրինական փաստաթուղթ պատրաստելու մեղադրանքով։
Քաղաքական գործիչը նախկինում բազմիցս ենթարկվել է քրեական և վարչական հետապնդումների։ Միջազգային կազմակերպությունները նրան ճանաչել են որպես խղճի բանտարկյալ։