Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի զինված ուժերի հետախուզական վարչության պետ Իսմայիլ Գյունայդինին։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները, ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով իրականացվող միջոցառումների կարևորությունը։ Նշվել է մակարդակով ռազմական երկխոսության հանդիպում։
Այնուհետեւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիեւը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ։