Հունիսի 1-ին Խաթայի շրջանային դատարանը 3 ամսով 20 օրով կալանավորել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին։ Ընտանիքի անդամների տրամադրած տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն)՝ «Աբզաս Մեդիա գործի» շրջանակներում։
Մեհրալիզադեն ասել է, որ ինքը մեղավոր չէ այդ գործընթացում, և որ բիզնես գործունեություն չի ծավալել «Աբզաս Մեդիա»-ի հետ։
Տնտեսագետը նաեւ նշել է, որ կալանավորման ժամանակ իր նկատմամբ ֆիզիկական ճնշում է գործադրվել։ Դատարանի որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք։